Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կարգին» երկիր ենք՝ չգիտեինք

«Կարգին» երկիր ենք՝ չգիտեինք
16.02.2013 | 16:53

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի` ICES-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտարկմամբ Հայաստանում նախընտրական քարոզչությունը, ընդհանուր առմամբ, նորմալ է անցկացվել: Դիտորդներն ուսումնասիրել են ՀՀ սահմանդարությունը, ԸՕ-ն, ու թե որքանով է Հայաստանի ԿԸՀ-ն պատրաստ ընտրություններին: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև ԶԼՄ-ների աշխատանքը: Ավելին, ըստ օտարերկրյա «հսկիչների», ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին «բարեխիղճ» մոտեցում է ցուցաբերվել, ինչի արդյունքում դրանք կանխվել են:
Ինչ վերաբերում է «բազմաչարչար» ընտրացուցակներին, դիտորդներն ընդգծել են, որ դրանք ընտրություններից բավականին առաջ են տպագրվել, և մարդիկ, առանց խոչընդոտների հանդիպելու, կարող էին ստուգել իրենց անունների առկայությունը դրանցում: Նրանց նաև դուր է եկել այն փաստը, որ իշխանությունները մեծ թվով միջազգային դիտորդներ են Հայաստան հրավիրել:
Այն թեկնածուները, որոնց հաջողությունն ընտրություններում քիչ հավանական է, դիտորդների «աչքերով», լուրջ ուշադրության են արժանացել լրատվամիջոցների կողմից, սակայն նրանց զարմացրել է, որ հեռուստաբանավեճեր չկան Հայաստանում, ինչը վերջիններս ամենևին էլ բացասական չեն համարում: Ամեն դեպքում, միջազգային դիտորդները Հայաստանի ընտրություններում ոչ մի «սարսափելի բան» չեն նկատել: Իսկ դուք ասում եք...


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ